Պատմություն

Հայը միայն Հայաստանի մէջ կրնայ պահպանել իւր ազգութիւն. ՄԿՐՏԻՉ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Այժմ Թիւրքահայաստանի մէջ հազիւ 6 մարդ կը բնակի մէկ քիլօմէդրի վրայ, Գ դարին մէջ Գրիգոր Լուսաւորչէն Տարօնոյ Ս․ Կարապետ վանքին նուիրուած և Զենոբ Գլակի գրքին մէջ յիշատակուած հետեւեալ մի քանի դեղերին բազմամարդութիւնը եթէ նկատի առնենք և բաղդատենք Հայաստանի այսօրուայ ամայի վիճակին հետ, չպիտի կրնանք զսպել մեր վիշտ ու զարմացում, տեսնելով թէ այժմ որչա՜փ աղքատցեր է երկիրը որ չկրնար երկու միլիոնի չափ բնակիչները կշտացունել մինչդեռ Գ և Դ  դարերին մէջ գեղերը այժմեան քաղաքների մեծութիւնն ունէին։ Ամեն խօսքէ աւելի պերճախօս  են Զենոբ Գլակի առաջ բերած այդ թուանշաններ։ Նուիրուած գեղերէն Կուառս ունէր 3010 տուն և 3700 զինւոր կը հաներ, Խրտում՝ 900 տուն և ունէր 400 հեծեալ զօրք, Մեղտի 2080 տուն և 2000 զինւոր, Խորնի 1900 տուն և 1700 զինւոր, Պարեխ 1680 տուն և 1400 զինւոր, Կեղպէք 1600 տուն և 1400 զինւոր, Բազում 3200 տուն և 2600 զինւոր։ Դժբաղդապէս պատմութիւնը հազիւ թէ այսպէս ցանցառ մի քանի թուանշաններ միայն աւանդած է մեզ Արշակունեաց ժամանակի բազմամարդութեան վրայ գաղափար մը տալու համար, այն ատենին որ «Ափ մը հող անմշակ չէր մնացած»։

Հատված Մկրտիչ Թերլեմեզյանի «ԹԻՒՐՔԻԱԻ ՀԱՅԵՐՆ ԵՒ ԻՐԵՆՑ ԴՐԱՑԻՆԵՐ» գրքույկից