Պատմություն

Արմենական կուսակցության կանոնագիրը «Երկրի Ձայնը» թերթի 1907(28) համարում

1907 թվականին դեկտեմբերի 9-ին «Երկրի Ձայնը» թերթի 1907(28) համարում հրապարակվեց Արմենական կուսակցության կանոնագիրը։ Սա թերևս առաջին անգամն էր, երբ Արմենականների կանոնագիրն հրապարակայնորեն ներկայացվում էր հայությանը։

Մկրտիչ Թերլեմեզյան

Պետք է նշենք, որ Արմենական կուսակցության ծրագիրն ու կանոնագիրը՝ ելնելով տեղական առանձնահատկություններից, պահվում էր գաղտնի։ Համաձայն Ա․ Դարբինյանի, Վ․ Ղազարյանի, Ա․ Եկարյանի և այլոց վկայությունների, Արմենական կուսակցության ծրագիրն ու կանոնագիրը գրվում էին ձեռքով և պահվում էին խմբապետերի մոտ, որպեսզի նրանք կարդան ուր-որ հարկ է, և ապա խնամքով թաքցնեն։ Հավանաբար այս է պատճառը, որ որոշ պատմաբաններ երկար ժամանակ կարծում էին, թե Արմենական կուսակցության ծրագիրը Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկն է, որը լույս էր տեսել Մ․Փորթուգալյանի կողմից Մարսելում հիմնադրված «Արմենիա» թերթում։ Հավանաբար թերթում հրապարակելն էլ հիմք է տվել ենթադրելու, որ հենց սա է Արմենական կուսակցության ծրագիրը, որն իհարկե իրականության հետ աղերս չունի։ Հատկապես վաստակաշատ պատմաբան Լեոն է խորացնում Արմենական կուսակցության հետ կապված մոլորությունների շարքը։ Լեոն մասնավորապես Արմենական կուսակցության հիմնադիր է համարում Մ․ Փորթուգալյանին, նշելով, որ կուսակցությունն հիմնադրել է Մ․ Փորթուգալյանը 1885 թվականին Մարսելում։
Իրականությունն հետևյալն է՝ Արմենական կուսակցությունն հիմնադրել են Մ․ Փորթուգալյանի աշկերտները 1885 թվականին Վանում։ Հիմնադիրը դարձավ Մ․ Փորթուգալյանի աշակերտը՝ Թերլեմեզյանների նշանավոր տոհմի զավակ Մկրտիչ Թերլեմեզյանը, ով հետագայում՝ հետապնդվելով սուլթանական իշխանությունների կողմից, Թերլեմեզյան ազգանվան փոխարեն հոր անունով վերցրեց Ավետիսյան ազգանունը։
Այսպիսով՝ Արմենական կուսակցությունը դարձավ առաջին և միակ կուսակցությունը, որն հիմնադրվեց բուն Հայոց Հայրենիքում՝ Վանում, և դարձավ ծնունդը Հայկական իրականության։

«Երկրի Ձայնը» թերթի 1907(28) համարը կարող եք ընթերցել սույն հղմամբ