Մեր Մասին

Գեւորգ Պետրոսի Ջնդոյան

    Գեւորգ Պետրոսի Ջնդոյանը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 20–ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում: 1996-2006 թթ.. ընդունվել և ավարտել է Փանիկի միջնակարգ դպրոցը, իսկ 2007-2011 թթ.. ընդունվել և ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: 2011-2013 թթ.. մեկնել է Իտալիա, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում` սբ. Ղազար կղզում, իտալերեն սովորելու, եւ կուսակրոն հոգեւորական դառնալու նպատակով: Ընդունվել է Բոլոնիայի համալսարանի աստվածաբանության բաժինը, սակայն հոգեւորականի կոչումն իրենը չհամարելով` վերադարձել է հայրենիք և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Հիմնել է սեփական բիզնեսները` սնկի արտադրամաս և գեղեցկության սրահներ: Այս նույն ժամանակահատվածում զբաղվել է հասարակական գործունեությամբ: Եղել է Փանիկի սբ. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի քարտուղար և պատանեկան միության պատասխանատու: Դեռ ուսանողական տարիներին հիմնադրել և խմբագրել է «Փանիկ» ամսաթերթը` շուրջ յոթ տարի:
2015 թ. նոյեմբերի 25-ին, ի թիվս այլ անձանց, ձերբակալվել է իր քաղաքական հայացքների և ակտիվ հասարակական գործունեության համար` ամբաստանվելով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով: Շուրջ 2 տարի 10 ամիս ԱԱԾ մեկուսարանում կալանված պահվելուց հետո` թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այժմ զբաղվում է ստեղծագործական և հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ

E-mail: khastureci@armenakan.info
Հեռ.    +37494011021
+37495015605