Մեր Մասին

Արա Լեռնիկի Պողոսյան

Արա Լեռնիկի Պողոսյանը ծնվել է 23. 10. 1990 թ., ՀՀ , Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սովորել է Սեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2008թ. ընդունվել է Մովսես Խորենացու անվան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2008 թ. զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և 2010 թ. զորացրվել պահեստազոր: 2012 թ. ավարտել է Մխիթար Գոշ «Հայ-ռուսական» միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2013 թ. ընդունվել է ՀՀ Ոստիկանության զորքեր, և զորացրվել 2014 թվականին` սեփական դիմումի համաձայն: 2015 թ. ընդունվել է ՀՀ ՈՍ ՊՊԳՎ և ծառայությունից ազատվել իր դիմումի համաձայն` կրթությունը շարունակելու նպատակով: 2015 թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մագիստրատուրայի Քաղաքագիտության ֆակուլտետ: 2015 թ. նախաձեռնել է « Ոչ սահմանադրական փոփոխություններին» քաղաքացիական նախաձեռնությունը` պայքարելով սահմանադրական փոփոխությունների դեմ: Նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախաձեռնել է «Ազգային Ճակատ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, նպատակ ունենալով ստեղծել նոր հեղափոխական պլատֆորմ:

2015 թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել է իր քաղաքական հայացքների և ակտիվ հեղափոխական գործունեության համար` ամբաստանվելով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով, որպես պետական հեղաշրջման կազմակերպման մասնակից:
2 տարի 10 ամիս ԱԱԾ մեկուսարանում կալանված պահվելուց հետո`2018 թ. սեպտեմբերի 17-ին, դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այժմ զբաղվում է գրական և հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի համակարգող

E-mail: ara@armenakan.info
Հեռ.  +37477003150
+37499211560